Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառման առիթով
Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 11:29

19.12.2012

Սիրելի ծնողներ եւ մանուկներ,
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, Մանկապարտեզի առօրյան մանկության այն շրջանն է, երբ ամեն բան առանձնապես բուռն է տպավորվում մանկական հիշողության մեջ, իսկ վերհիշելիս էլ առաջացնում է բարի ժպիտ: Տպավորիչ եւ անմոռաց է արդեն ավանդույթ դարձած «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունը, որին հատուկ հպարտությամբ ու ջանասիրությամբ են պատրաստվում երեխաներն ու դաստիարակները: Գյումրու 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի շուրջ 759 սաների համար «Հրաժեշտ մանկապարտեզին» ավանդական միջոցառումն իրենց կյանքի առաջին լուրջ հանդեսն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ծնողներին ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին՝ մաղթելով քաջառողջություն, բազում հաջողություններ, ուրախ, անհոգ եւ բովանդակալից օրեր: Ձեզ բարի երթ, սիրելի փոքրիկներ:

Գյումրու քաղաքապետ` Ս. Բալասանյան