Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց աշխատանքային տոնավաճառին
Հինգշաբթի, 26 Հունիս 2014 12:36

 Այսօր՝ հունիսի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Գյումրում անցկացվող 7-րդ Աշխատանքային տոնավաճառին, որին այս տարի ընդգրկված էին երեք տասնյակից ավելի գործատուներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանը: Տոնավաճառն անցկացվում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից: Քաղաքապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Գյումրիում՝ հաշվի առնելով գործազուրկների մեծ թիվը և նշեց, որ այն բավականին արդյունավետ միջոց է գործատու-գործազուրկ կապի ստեղծման իմաստով: Շրջայցի ավարտին Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղերն այսօր կհամալրվեն համապատասխան մասնագետներով:

 

DSC_0036

DSC_0034