Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց Սպորտը Հանուն Հաջողության ծրագրի մասնակիցներին
Շաբաթ, 07 Հունիս 2014 14:09

 Այսօր՝ հունիսի 7 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հատուկ կարիքավորների խնդիրներով զբաղվող «Ագաթ» կենտրոնի, MIUSA ամերիկյան կազմակերպութան և «Փյունիկ» Միության ներկայացուցիչներին, որոնք Գյումրիում էին Սպորտը Հանուն Հաջողության ծրագիր շրջանականերում: Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավվումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր: Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարվոր ներգրավվումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան: Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ` փորձի փոխանակման նպատակով: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:

IMG_4583

IMG_4558