Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Չորեքշաբթի, 28 Մայիս 2014 08:36

hanrapetyutyanor

 Ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին: 96 տարի առաջ այս օրերին հայ ազգը, շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում ռազմական արվեստի և սառը տրամաբանության շրջանակներում չտեղավորվող սխրանքներ գործեց` Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում ջախջախելով թուրքական կանոնավոր, բազմաքանակ բանակն ու հրոսակախմբերին: Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ, բայց կարևորագույն ժամանակահատված, որի դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ձեռքբերումներն ու հաղթանակները: Այս օրը խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջև դրված ամենաբարդ, երբեմն անհնար եւ երևակայական թվացող խնդիրները, եթե համախմբված է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հերոսական ժողովրդին, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և մաղթում նոր հաջողություններ ու հաղթանակներ` հայոց անկախ պետականության ամրապնդման ճանապարհին


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան