Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքը Շառլ Ազնավուրի ծննդյան 90 ամյակի կապակցությամբ
Հինգշաբթի, 22 Մայիս 2014 09:54

Գյումրեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ազգի մեծագույն զավակներից մեկին՝ աշխարհահռչակ շանսոնյեին, ծննդյան 90-ամյակի առթիվ ՝ մաղթելով քաջառողջություն, երիտասարդական ուժ ու կորով և երկար տարիների կյանք: Տարիներ շարունակ դուք հիացրել եք սերունդներին Ձեր ստեղծագործական փառահեղ գործունեությամբ՝ արժանանալով գովեստի ու շնորհակալանքի անսպառ խոսքերի: Լինելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների ազնիվ զավակ՝ Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում՝ հպարտությամբ խոսելով Ձեր արմատների մասին: Սիրելի՛ Շառլ Ազնավուր, Աղետի գոտում՝ մասնավորապես Գյումրիում, Դուք ավելին եք, քան հերոսը՝ լինելով անչափ սիրված և միշտ սպասված, քանզի աղետալի երկրաշարժից հետո Ձեր կողմից ցուցաբերված հասկայածավալ նյութական և բարոյական աջակցությունը մեծապես օգնեց Աղետի գոտու բնակիչներին հաղթահարել այդ դժվարագույն ժամանակները: Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր հոբելյանի օրը և մաղթում եմ առողջություն, ուժ ու կորով, երջանկություն ու նորանոր հաջողություններ:

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան