Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Կիրակի, 18 Մայիս 2014 18:31

 Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Այս օրը ևս մեկ առիթ է, որ հասարակությունը կրկին համախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով այցելու-սերունդներ-մշակույթ կապը, հատկապես հաշվի առնելով օրվա խորագիրը` «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր»: Գյումրին հարուստ է թանգարաններով` շնորհիվ իր պատմամշակութային մեծ ժառանգության: Այսօր մեր թանգարանները հավուր պատշաճի ներկայանում և ներկայացնում են իրենց հավաքածուները ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան այցելուներին: Շնորհիվ համաշխարհային պատմության և մշակույթի մեջ իր ուրույն տեղի ու դերի, մեր թանգարանները մշտապես գտնվում են օտարերկրացիների ուշադրության կենտրոնում, ինչը պարտավորեցնում է լավագույնս ներկայանալուն: Այս օրը նաև առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու թանգարանների պահպանության և զարգացման խնդիրներին, որոնց լուծումը ժամանակի խնդիր է:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ում ջանքերով այսօր մենք ունենք ներկայանալի թանգարաններ:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, եռանդ ու բարեկեցություն:

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան