Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքը Ընտանիքի օրվա առթիվ
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 14:12

Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, որը լավագույն առիթն է ևս մեկ անգամ անդրադառնալու ընտանիքի և ընտանեկան ավանդույթների լավագույնս պահպանման խնդիրներին: Պետությունը ուժեղ է իր ընտանիքով ու, թերևս, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքը բոլոր ժամանակներում եղել է ու կա պետության կարևորագույն օղակը: Անժխտելի է այն մեծ դերն ու նշանակությունը, որը հայերը վերագրում են ընտանիքին՝ հայ օջախին ու տանը: Դուրս գալով ընտանիքի դասական բնութագրի սահմաններից, ընտանիքի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը հասնում է պաշտամունքի: Նվիրվածությունը, հոգատարությունը և ընտանեկան ավանդույթների փոխանցումը հետագա սերունդներին հանդիսանում են քաղաքակիրթ և հասուն հասարակության ամուր հիմք:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, հարգանքով լեցուն, երջանիկ և առողջ ընտանիք: