Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետարանում քննարկվեց թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը

  Այսօր` մարտի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը՝ նվիրված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակին: Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, ջրամատակարարման նոր ցանց անցկացնող` «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների պատասխանատուներ, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ: Բացման խոսքում քաղաքապետը նշեց, որ ջրամատակարարման ցանցի անցկացման հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը շարունակում է դժգոհության տեղիք տալ բնակչության շրջանում և դա է պատճառը, որ անհրաժեշտ է մշակել հստակ ժամանակացույց, որպեսզի շինարարական կազմակերպությունները կարողանան գոնե նորմալ վիճակի բերել նշյալ փողոցները, ինչից հետո նոր շարունակեն մնացած փողոցների փորման աշխատանքները: Սամվել Բալասանյանը շինարարական կազմակերպություններին առաջարկեց նաև հարկ եղած դեպքում դիմել քաղաքապետարանին համապատասխան տեխնիկական օժանդակության ստանալու համար, ինչպես նաև հանձնարարեց բնակկոմունալ բաժնին հնարավորինս կարճ ժամկետում մաքրել քաղաքային նշանակության փողոցներն առկա ցեխի և փոշու շերտից, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են: Պատասխան խոսքում ստեղծված վիճակից դուրս գալու և աշխատանքների կազմակերպման իրենց առաջարկներն ու ծրագրերը ներկայացրին նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի վերջին, որի ժամանակ քաղաքապետին կներկայացվի փողոցների մաքրման աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

 

DSC_0260

 

DSC_0266