Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին
Ուրբաթ, 21 Փետրվար 2014 13:48

 Այսօր` փետրվարի 21-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Քաղաքապետը ողջունեց դեսպանին` Գյումրի կատարած առաջին այցի կապակցությամբ` հույս հայտնելով, որ սա Գյումրիում հայ-լիտվական հարաբերությունների խոստումնալից սկիզբ կդառնա: Կողմերը կարևորեցին հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը տեղական մակարդակում, մասնավորապես` Լիտվայում Գյումրիի հետ քույր քաղաքներ ունենալու տեսանկյունից: Էրիկաս Պետրիկասը ներկայացրեց հայ-լիտվական հարաբերությունների պատմական արմատները` միաժամանակ նշելով այն ոլորտները, որտեղ ապագայում տեսնում է համագործակցության համար մեծ ներուժ: Դեսպանի խոսքերով` իր համար առաջնային նշանակություն ունի հատկապես բիզնես-համագործակցությունը, ըստ այդմ, Էրիկաս Պետրիկասը լիտվացի գործարարներին հայկական շուկա ներագրավելու նպատակ ունի: Գյումրու քաղաքապետն էլ իր հերթին ընդգծեց ինչպես մշակութային և սպորտային, այնպես էլ գործարար ոլորտներում կապերի ստեղծման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին մշակել համագործակցային առավել նպատակահարմար և արդյունավետ ուղիներ:

Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին