Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
Հինգշաբթի, 20 Փետրվար 2014 22:34

Քաղաքապետի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ

 Սիրելի՛ գյումրեցիներ
2005 թվականից Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լավագույն առիթն է ևս մեկ անգամ անդրադառնալու մայրենի լեզվի պահպանման և զարգացման խնդիրներին:
Լեզուն մարդկության նյութական և հոգևոր ժառանգության զարգացման, փոխանցման, իսկ հայերիս դեպքում նաև` հայրենիքի պահպանման, գոյատևման ամենահզոր գործիքն է: Դարեր շարունակ հենց լեզուն է հանդիսացել պետականության խորհրդանիշ` դառնալով պաշտպան, անկախություն և հայրենիք:
Շնորհավորում եմ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ` ցանկանալով յուրաքանչյուրիս առավելագույն հետևողականություն մեր լեզվի անաղարտության պահպանման հարցում:
Փառաբանե՛նք և պահպանե՛նք հայոց լեզուն` հավատարիմ մնալով մեր պատմությանը և ազգային դիմագծին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան