Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վաշինգտոնի Համաշխարհային Բանկի ներկայացուցիչին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին

 Նոյեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վաշինգտոնի Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Մարինա Պետրովիչին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ալեսքանդր Հովհաննիսյանին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանին, ինչպես նաև «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի պատասխանատուների: 2013թ. մարտին մեկնարկած ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանում և Հայաստանի 5 մարզերում (այդ թվում` Շիրակի մարզում), նպատակ է դրված 16 համայնքների շուրջ 4.000 անապահով, աղքատ և հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսապայմանների բարելավում և զբաղվածության խնդրի լուծում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, Ճապոնիայի կառավարության, Համաշխարհային Բանկի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների միջոցով: Այս նպատակով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ակնկալվում է աշխատանքային 3 առանցքային ուղղություններ` զբաղվածության խնդրի լուծում (այդ թվում նաև` ուսուցողական-կրթական), սոցիալ-առողջապահական կարիքների բարելավմանն ուղղված ծրագրեր (այդ թվում նաև` բարեգործական ճաշարաններ), ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական միջավայրի ստեղծում: «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի պատասխանատուները քաղաքապետին ներկայացրեցին ծրագրի հիմադրույթները` կարևորելով քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը: Ծրագրով նախատեսվում է ծրագրի ծախսերի 20-30 տոկոսի չափով տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական մասնակցություն: Սամվել Բալասանյանը ողջունեց նման ծրագրերի իրագործումը Գյումրիում, որտեղ կան հաշմանդամություն ունեցող շատ անձինք, սակայն, ըստ նրա, քաղաքային բյուջեից հնարավոր չէ մեծ հատկացումներ: Այս նպատակով Սամվել Բալասանյանն առաջարկեց համատեղ աշխատել քաղաքապետարանի համապատասխան բաժինների, ինչպես նաև քաղաքապետին կից հաշմանդամների հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ: Հանդիպման վերջում Համաշխարհային Բանկի Վաշինգտոնյան ներկայացուցիչը քաղաքապետին համառոտ ներկայացրեց նաև Գյումրիում սպասվելիք ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են հաջորդ տարում:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վաշինգտոնի Համաշխարհային Բանկի ներկայացուցիչին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վաշինգտոնի Համաշխարհային Բանկի ներկայացուցիչին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին