Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծում
Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2013 14:37

 Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հագաբարձուների և ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման և կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարապետ Ջեին Բրիտ Գրինվոյին, ովքեր 2009թ ից ուսումնասիրություններ են կատարում Գյումրու «Կումայրի արգելոց» թանգարանի տարածքում:

 Ողջունելով հյուրերին, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այս տարիների իրենց գործունեության համար, պատրաստակամություն հայտնելով նպաստել ցանկացած ներդրումային ծրագի իրականացմանը Գյումրի քաղաքում:

 Պատասխան խոսքում օտարերկրյա ճարտարապետները տեղեկացրին քաղաքապետին «Կումայրի արգելոց» ի տարածքում գտնվող Սչորսի 2 հասցեի շենքը Ճարտարապետության մասնագիտացված հատուկ դպրոց դարձնելու իրենց ծրագրի մասին: Մասնագետները տեղեկացրին նաև, որ արդեն 2014թ. գարնանը նախատեսվում է օտարերկրյա կամավորների և ուսանողների ներգրավվել այդ աշխատանքներում, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ, որոնք կմասնակցեն ինչպես շենքի վերականգնման, այնպես էլ հետագայում Ճարտարապետական դպրոցում դասավանդելու, միջազգային լավագուն դպրոցների փորձը Գյումրիում ներդնելու աշխատանքներին: Հյուրերը տեղեկացրին նաև, որ աշխատանքներն սկսելու նպատակով դիմելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամին ` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:

 Գյումրու քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի իրագործմանը, ինչպես նաև առաջարկեց մասնագետներին ներկայացնել նախնական նախագիծ, որպեսզի հնարավոր լինի ըստ անհրաժեշտության 2014 թ ի բյուջեից գումարներ նախատեսել տարածքի մաքրման և անվտանգության ապահովման համար: Հանդիպման վերջում քաղաքապետը շնորհակալություն հայտնեց մասնագետներին ու ողջույններ փոխանցեց Բրիստոլի քաղաքապետին, ով ուղերձով շնորհավորել էր Սամվել Բալասանյանին Գյումրին ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծում

Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծում