Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
Հինգշաբթի, 26 Սեպտեմբեր 2013 17:11

Այսօր՝ սեպտեմբերի 26 ին, Չինաստանի Սիան քաղաքում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ֆորումին մասակցելու նպատակով Չինաստան հրավիրված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բացման խոսքով հանդես եկան ՉԺՀ ի կենտրոնական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աֆղանստանի նախագահը, Ուկրաինայի փոխվարչապետը և այլոք:

Հանդիսավոր մասի ավարտից հետո ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նախ խոսեց հայ-չինական դարավոր, բարեկամական հարաբերություններից, Հայաստանի և Չինաստանի միջև առկա միջպետական տնտեսական համագործակցությունից, ապա մանրամասն ներկայացրեց Գյումրիում չինական և այլ աղբյուրների ներդրումների համար առավել հավանական ուղղությունները, որոնց շարքում քաղաքապետն առանձնացրեց այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և սպորտի ոլորտները:

Օրվա ընթացքում, ծրագրային հանդիպումներից զատ, Գյումրու քաղաքապետը քննարկումներ ունեցավ Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Չինաստանի մի շարք քաղաքների իր պաշտոնակիցների հետ, որոնց ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին քաղաքների միջև համագործակցության հնարավոր ձևաչափերի, տարբեր ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու հնարավորությունների մասին:

«Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

«Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

«Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին ելույթ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը