Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵՄ ԱԳՏՀԱԾ ծրագրի պատասխանատուներին
Ուրբաթ, 06 Սեպտեմբեր 2013 15:06

Գյումրու քաղաքապետն ընդունեց ԵՄ ԱԳՏՀԱԾ ծրագրի պատասխանատուներին

  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման (ԱԳՏՀԱԾ) ծրագրի հայկական և վրացական կողմերի պատասխանատուներին, ծրագրի փորձագետին, Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի այլ շրջաններից Գյումրի ժամանած ներկայացուցիչների:

Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բալասանյանը կարևորեց վերջնական ձևավորման փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ոչ միայն Գյումրու առաջընթացին, այլև Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջև գործնական կապերի խորացմանը: Քաղաքապետը մասնավորապես շեշտը դրեց ծրագրի այն մասի վրա, որը վերաբերվում է տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Պատասխան խոսքում ծրագրի փորձագետ Լորենցո Նավան մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, այնուհետև մանրամասն ներկայացրեց ծրագրի էությունն ու իրականցման փուլերը:

Հանդիպման ընթացքում ծավալվեց կառուցողական երկխոսություն և քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: