Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու թիվ 19 և 20 հիմնական դպրոցներ

  Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու թիվ 19 և 20 հիմնական դպրոցներ՝ ողջունելու աշակերտներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր աշակերտներին մաղթեց բարի երթ և խաղաղ ու իմաստությամբ լի դպրոցական առօրյա: Այս առավոտ Գյումրու քաղաքապետը ևս մտովի հիշեց և վերապրեց անցած այն օրերը, երբ առաջին անգամ ոտք դրեց Գյումրու թիվ 20 դպրոց: