Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց
Չորեքշաբթի, 31 Հուլիս 2013 15:29

Այսօր՝ հուլիսի 31 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի արտաքին լուսավորման հարցերին: Խորհրդակցությանը ներկա էին ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքի արտաքին լուսավորման հարցում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախկինում առկա 3750 լուսակետերի փոխարեն այժմ քաղաքում կա մոտ 8890 լուսակետեր և որ տնտեսումների շնորհիվ պակասել է նաև էլեկտրաէներգիա համար վճարվող գումարները: Քննարկվեց նաև Գյումրիում գտնվող հենասյուների վիճակը և դրանց ավելացման անհրաժեշտությունն ըստ առանձին թաղամասերի: Հանդիպման վերջում քաղաքապետը հորդորեց ներկաներին առանձին փողոցների և բակերի արտաքին լուսավորման մասով առաջարկություններ կատարել, որի հիման վրա էլ կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորման աշխատանքները:

Գյումրու քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց

Գյումրու քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց