Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շնորհավորական ուղերձ վերջին զանգ
Ուրբաթ, 24 Մայիս 2013 00:10

  Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:

Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, ուսուցիչներին, ու համադասարանցիներին: Առջևում ձեզ սպասում է վերելքներով ու վայրէջքներով լի կյանք, որի դժվարությունները հաղթահարելու համար ձեզանից կպահանջվի լինել գիտելիքներով ու բարոյական բարձր հատկանիշներով զինված քաղաքացիներ: Հուսով եմ` դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները կօգնեն ձեզ վստահ քայլել կյանքի ճանապարհով և իբրև պետության արժանավոր քաղաքացիներ՝ ձեր նպաստը կբերեք մեր պետության հետագա զարգացմանն ու բարգավաճմանը:

Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ հետագա ողջ կյանքի ընթացքում, հաջողություն ձեր բոլոր հետագա ձեռնարկումներին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան