Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շնորհավորանք «Շիրակի» հաղթանակի առիթով

Շնորհավորանք «Շիրակի» հաղթանակի առիթով

Կիրակի, 05 Մայիս 2013 23:25

Սիրելի գյումրեցիներ, 14 տարվա ընդմիջումից հետո մեր քաղաքի թիմը , մեր սիրելի «Շիրակը» դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորին:

Նաեւ «Շիրակի» տղաների շնորհիվ է, որ մենք կարող ենք վստահ ասել, որ, Գյումրին եղել եվ մնում է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքը: Մեր մեծերը սահմանել են մի նշաձող , որից ցածր մենք իջնելու իրավունք չունենք , եվ «Շիրակը» գյումրեցիներին հատուկ պատվախնդրությամբ եվ թասիբով ապացուցեց, որ ինքը Գյումրու լավագույն մարզական ու մշակութային ավանդույթների շարունակողն է:

Վստահ եմ Գյումրու վերելքը շարունակական է լինելու:

Որպես Գյումրու քաղաքապետ եւ պարզապես գյումրեցի ուզոմ եմ շնորհակալություն հայտնել «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանին, ով անուրանալի վաստակ ունի «Շիրակի» վերածննդի գործում, թիմի մարզչական շտաբին՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, ֆուտբոլիստներին եվ  «Շիրակի» բոլոր հավատարիմ երկրպագուներին, բոլորին ով մեզ պարգեւեց այս հաղթանակը: