Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:

Երկուշաբաթի, 15 Ապրիլ 2013 16:37

  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:
Ողջունելով հյուրին` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը եւ մատնանշել այն ոլորտները, որտեղից եւ կարելի է սկսել այն: Իր հերթին ներկայացնելով ընկերության գործառույթները` Լուիթ Կելֆկենսը նշել է, որ Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը աշխատում է մոտ 70 ոլորտներում ու թեև մատուցում է հիմնականում խորհրդատվական ծառայություններ տարիների աշխատանքային փորձ ունեցող հոլանդացի լավագույն փորձագետների միջոցով, սակայն PUM-ի աշխատանքը միայն սրանով չի եզրափակվում` ներառելով նաև փորձի փոխանակում, օգնություն սարքավորումների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման եւ այլ հարցերում:
Փորձագետը նաև վստահեցրել է, որ շատ կարճ ժամանակում կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարք, որը կօգտագործվի «Գյումրին`2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ եւ հետագա մշակութային միջոցառումների ժամանակ: Կողմերը շոշափել են հետագա համագործակցությանն վերաբերյալ այլ հարցեր ևս: