Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորին փառապանծ տոնի առիթով: Տոն, որ տրվել է մեզ և առհավատչյան է անզիջում պայքարի, ուժեղ կամքի և բարձր մարտական ոգու: Տարիների հեռվից հիշեցնում և մեր խոնարհումն ենք բերում պատմության փառապանծ էջերի կերտման գործում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնացուցային և, հատկապես, մեզ համար կարևոր օրվա առիթով՝ մաղթում բոլորին խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

 


Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան