Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքի ընտրության հանձնաժողովի նիստը

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքի ընտրության հանձնաժողովի նիստը

Շաբաթ, 23 Փետրվար 2013 21:45

Փետրվարի 23-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքի ընտրության հանձնաժողովի նիստը:

Խորհրդանշանի մրցույթին ներկայացված տասը տարբերակներից, ընտրվեց չորսը, որոնցից խորհրդանշանի վերջնական ընտրությունը կատարվելու է երկրորդ փուլով: Միաժամանակ առաջադրվեցին այդ աշխատանքների լրամշակման համար հստակ չափորոշիչներ, մասնավորապես.

1. Խորհրդանշանի կառուցման սկզբունքը պիտի լինի պարզ և դյուրընկալելի:

2. Խորհրդանշանի գրաֆիկական լուծումը պետք է լինի ոչ հերալդիկ (ոչ զինանշանի տեսքով):

3. Խորհրդանշանը պիտի ներկայացնի Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք՝ համատեղված ԱՊՀ խորհրդանիշի հետ:

4. Խորհրդանշանի մեջ չպիտի օգտագործվեն ԱՊՀ խորհրդանշանի առանձին տարրեր, ինչպես նաև հնարավորինս քիչ օգտագործվեն քաղաքի զինանշանի մեջ առկա տարրեր՝ առանց գեղարվեստական և ինքնատիպ մեկնաբանության:

Հանձնաժողովը հստակեցրեց մրցութային նախագծերի ներկայացման ձևաչափը, մասնավորապես՝

1. Խորհրդանշանը պիտի պարունակի հեղինակի կողմից առաջարկվող տառատեսակները՝ հայերեն, անգլերեն, նախընտրելի է նաև ռուսերեն տարբերակներով:

2. Խորհրդանշանի նախագծին կից պետք է ներկայացվեն նաև կիրառման տարբերակները՝ պաստառ, հուշանվերներ, տեքստիլ և այլն:

3. Խորհրդանշանը պարտադիր է ներկայացնել նաև էլեկտրոնային կրիչի՝ սկավառակի ձևով (vector):

4. Նախագիծը պետք է ներկայացնել նաև 40x50 սմ չափերով ստվարաթղթերի վրա: Երկրորդ փուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 01.03.2013թ. «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի կայքի ձևավորման և գործարկման համար ստացվել էր երկու հայտ, որոնցից հաղթող ճանաչվեց Մերի Հարությունյանի ներկայացված տարբերակը:

 

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքի ընտրության հանձնաժողովի նիստը

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքի ընտրության հանձնաժողովի նիստը