Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Անգնահատելի է ձեր ներդրումը մեր երկրի ու պետականության կայացման գործում: Բոլոր ժամանակներում, անկախ իրավիճակներից, դուք մեծ նվիրումով ծառայում եք թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին: Ձեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքն ու անձնական նվիրումը կարևոր ներդրում է բնակչության անվտանգության պահպանման գործում:

Օրն այս լավագույն առիթներից է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ՝ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Հարգելի՛ ոստիկաններ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթով, մաղթում ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան