Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը փետրվարի 14-ին հանդիպում են ունեցել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը փետրվարի 14-ին հանդիպում են ունեցել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ընդլայնման և մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Գյումրի և Սամարղանդ քաղաքների միջև կնքել քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր։ Համաձայնագրի կնքման փաստաթղթային գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

Համաձայնագրով նախատեսվում է համագործակցել տնտեսական, մշակույթային, գիտատեխնիկական և մի շարք այլ ոլորտներում: