Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց նույն դպրոցի սան, 2020 թվականի պատերազմում հայրենիքին իր կյանքը նվիրած Ռաֆիկ Սահակյանի անվամբ:
Դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, զինվորականներ և այլք:
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը, որին հաջորդեց դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը։