Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով: Օրն այս ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ և պատվաբեր աշխատանքի համար: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է, ապա՝ անսահման նվիրվածություն: Մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրիս կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր պետության կենսագործունեության և ամրության հիմքում որակյալ կրթություն ստացած և բանիմաց քաղաքացին է, իսկ այդ գործում ամենամեծ դերակատարությունն ուսուցչինն է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ուսուցչի օրվա առիթով՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, ամուր սահմաններ, քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան