Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և գնահատանքի խոսքը հղելու ձեզ: Մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը և միայն իրեն բնորոշ յուրահատուկ կամքով հաղթահարել բոլոր դժվարությունները:

Առանձնակի ուզում եմ շնորհավորել և իմ խոնարհումը բերել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս որդիների մայրերին, զորակցությունս եմ հայտնում այն բոլոր մայրերին, ովքեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին:

Սիրելի մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով, մաղթում բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն, ընտանեկան ջերմության և ներդաշնակություն։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան