Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները

Առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները: Կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:
Ի դեմս Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի և «Վահագն և Սամվել» ընկերության տնօրեն Սարգիս Ալոյանի այսօր, հունիսի 24-ին կնքվեց պայմանագիր:
Սամվել Բալասանյանը խոսեց կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, ապա հույս հայտնեց, որ շինարարի հետ կկարողանան լավ աշխատել, և, չնայած ժամկետների սղության, կկարողանան մինչև նոյեմբերի վերջ ավարտել շինաշխատանքները: