Հունվարի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների հավաք, որի նպատակն էր «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում մտքերի փոխանակումը և ավագանու անդամների հետ միջոցառումների ծրագրերի քննարկումը: Ծրագրի քննարկման և կազմման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի համակարգողներից Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ավագանու անդամներին ներկայացրեց սպասվելիք միջոցառումների ցանկի նախագիծը, այնուհետև ծավալվեց քննարկում, որի ընթացքում ավագանու անդամները հանդես եկան տարբեր առաջարկություններով: