Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹՈՎ

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենագունեղ և ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները մեր փոքրիկներն են, որոնց բարեկեցիկ և ապահով կյանքի համար պայմաններ ստեղծելը մեզանից յուրաքանչյուրի պարտքը։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը, առողջությանը, նրանց բարեկեցիկ կյանքին, որակյալ կրթություն ստանալուն առնչվող հարցերը հայ իրականության մեջ մշտապես զբաղեցրել են ամենակարևոր տեղը։ Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է ամփոփելու արվածն ու վելուծել առկա բացերը և առավել մեծ պատասխանատվությամբ համախմբվելու այդ հարցերի ու խնդիրների կարգավորման շուրջ։

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ հունիսիմեկյան այս հրաշալի տոնի առիթով՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, անհոգ և խաղաղ մանկություն։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիք լցված լինի մանկան խինդով ու ծիծաղով։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան