Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ՝ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ին կապակցությամբ։ Օրն այս լավագույն առիթներից է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը: Աշխատանքը յուրաքանչյուրի օջախի, երկրի ամրապնդման ու կյանքի որակի բարելավման հիմնական գրավական է: Բոլոր ժամանակներում հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել աշխատանքի հանդեպ իր յուրօրինակ մոտեցմամբ, արարող ձեռքով։ Դժվարին այս օրերին մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկրում ու մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։

Կրկին շնորհավորել բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, լավատեսություն, խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի, մեր քաղաքի զարգացման ու ընտանիքների բարեկեցության։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան