Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և շնորհակալության խոսքը հղելու թատերարվեստի բոլորի գործիչներին։ Սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր ժամանակներում իր մեծ դերն է ունեցել թատերարվեստը։
Թատերարվեստի պատմության ողջ ընթացքում հայ բեմը համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել, այսօր էլ թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց անմնացորդ նվիրվածության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը։
Թատրոնի հարգարժան նվիրյալներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում բոլորիդ քաջառողջություն և ստեղծագործական վերելքներ։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան