Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 28-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային բաց լսում-քննարկում

Փետրվարի 28-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն և Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ հանրային բաց լսում-քննարկում, որին մասնակցում էին համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձիք:

Հանրային քննարկման ընթացքում առանձին-առանձին ներկայացվեցին բոլոր ծրագրերը, խոսվեց դրանց անհրաժեշտության և նպատակահարմարության մասին: Քննարկման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, առաջ քաշվեցին և քննարկվեցին մի շարք հարցեր: