Սիրելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ Հայկ Մարության,
Ի սրտե շնորհավորում եմ համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երևանի տոնի 2801-ամյակի առիթով։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր սերն արտահայտելու բոլորիս սիրելի, սրտաբաց ու գրկաբաց մեր վարդագույն մայրաքաղաքի հանդեպ։ Երևանը բոլոր հայերի տունն է, բոլորի բնօրրանը։ Երևանն այսօր բոլորիս աչքի առաջ օր-օրի ծաղկում է ու զարգանում հնի ու նորի յուրահատուկ համադրությամբ՝ պահպանելով ինքնատիպ ու անկրկնելի քաղաքի իր դիմագիծը։ Ոչ միայն երևանցիները, այլև բոլորս պետք է մեր լուման ունենանք մեր սիրելի մայրաքաղաքի առավել զարգացման և հզորացման գործում։
Իմ և բոլոր գյումրեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս համայն հայության մայրաքաղաքի տոնի առիթով՝ երևանցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն։
Շնորհավոր տոնդ, Երևան։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան