Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28 -ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: 1991թվականի սեպտեմբերի 21-ին hայ ժողովրուրդը իրականություն դարձրեց ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր պայքարը: 28 տարի առաջ ձեռք բերված գերագույն արժեքը՝ անկախությունը, մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է, իսկ ձեռք բերված անկախության պահպանումը, երկրի հզորացումն ու զարգացումը՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքը: Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է:

Այս տարի, հայ ազգի համար այսչափ կարևոր տոնը համայն հայությանը համախմբել է մեր ու բոլորի սիրելի հայրաքաղաքում՝ օրն առավել տոնական դարձնելով Գյումրու և գյումրեցիների համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, մեր երկրին մաղթում եմ կայուն զարգացում, խաղաղ երկինք, իսկ հայ ժողովրդին՝ անկոտրում կամք, քաջառողջություն, բարեկեցություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան