Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Կրթությունն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում է մարդկային արժեհամակարգի ձևավորման կայուն հենասյունը:

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարիները նրանց համար լինեն ամենահիշարժանն ու արդյունավետը: Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները:

Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար այլևս ազդարարվում է կյանքի մի նոր և առավել պատասխանատու փուլ: Օրվա առիթով առանձնակի շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայց շնորհակալ գործը: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի տարի:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան