Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը Գյումրիում

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը Գյումրիում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունենացավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։

Համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն էր ընձեռել ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը: Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել էին ոլորտային 3 ուղղություններ.

ՏՏ/արդյունաբերություն

Տուրիզմ

Գյուղատնտեսություն

Համաժողովը մեկնարկը տրվեց Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին:

Համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պաշտոնատար այլ անձիք, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ողջույնի խոսքերով, որին հաջորդեցին պանելային քննարկումները: