Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեկության օրվա կապացությամբ։ Գարնանային այս հրաշալի տոնը ևս մեկ առիթ է մեր անսահման սերն ու երախտիքը հայտնելու ձեզ։ Հայոց հինավուրց պատմությունն ապացուցել է, որ հայ կինը եղել եւ այսօր էլ շարունակում է մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Անգնահատելի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության և ազգային նկարագրի պահպանման գործում։ Բոլոր ժամանակներում հայ կինն առանձնանալով անսահման նվիրվածությամբ, բարությամբ ու հոգատարությամբ՝ իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի ամրության պատասխանատվությունը, հաղթահարել դժվարությունները և լավատեսությամբ լցրել իրեն շրջապատող աշխարհը։

Սիրելի մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անսահման սեր ու երջանկություն, անսպառ ժպիտներ։ Թող ձեր ընտանիքներում մշտապես տիրի խաղաղություն և բարեկեցություն։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան