Սիրելի՛ կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու սիրո և երախտագիտության այն զգացումը, որը մենք տածում ենք ձեր հանդեպ: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, մատաղ սերնդի դաստիարակման և ազգային ավանդույթների պահպանման գործում:
Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքը: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր:
Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի առթիվ՝ մաղթելով ձեզ քաջառողջություն, անսահման սեր ու երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանիքներում մշտապես լինի խաղաղություն ու բարեկեցություն:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան