Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողները, շինարարները և բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված ծրագրով իրականացվող փողոցաշինական աշխատանքների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքները: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պայմանագրերը երկարաձգել մինչև սույն թվականի հունիսի 30-ը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ծրագրի երկրորդ փուլին, խոսվեց այդ փուլի առաջին մրցութային փաթեթում ընդգրկվելիք փողոցների ցանկի, առաջիկա անելիքների մասին: