Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողներ, շինարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պայմանագրերը երկարաձգել մինչև սույն թվականի հունիսի 30-ը:

Պայմանագրերը երկարաձգվել են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, աշխատանքների ընթացքում առաջ եկած նախագծային փոփոխությունները, դրանցով պայմանավորված աշխատանքների ձգձգումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ծրագրի երկրորդ փուլին, խոսվեց այդ փուլի առաջին մրցութային փաթեթում ընդգրկվելիք փողոցների ցանկի, առաջիկա անելիքների մասին: