Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն ուսանողներն են: Չկա որևէ ոլորտ, որտեղ առկա չլինի գիտելիքներով հարուստ ուսանողների անհրաժեշտությունն ու հետագայում այդ ոլորտներում նույն այդ ուսանողների գործունեությունը: Ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև հետագա կյանքի կայուն առաջընթացի հիմքն են: Հարգելի՛ ուսանողներ, ձեր ուսերին է դրված մեր երկրի զարգացման բարդ ու պատասխանատու գործը: Առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ բոլորիդ նորանոր բարձունքներ, նվիրվածություն, լավատեսություն, գիտելիքների և հմտությունների մեծ պաշար, որոնք կկարողանաք լավագույնս դրսևորել ի շահ մեր պետության և ի շահ մեր հասարակության:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան