Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԻԲԱՆԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Օգոստոսի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Լիբանանի Զահլե քաղաքի քաղաքապետ Ասադ Զղեիբը: Պատվիրակությունը Հայաստանում է Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցության արդյունքում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության այցը Գյումրի, ապա հյուրերին ներկայացրեց պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին իր վարք ու բարքով, նիստ ու կացով: Քաղաքապետն իր խոսքում պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության և կապերի ամրապնդման: Զահլե քաղաքի քաղաքապետը ևս խոսեց համագործակցության պատրաստակամության և կապերի ամրապնդման մասին: