Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երիտասարդներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և հայ երիտասարդն դա ամեն անգամ կարողանում է ապացուցել իր համախմբվածության, անկոտրում կամքի և նպատակասլացության շնորհիվ: Ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Կարևորելով երիտասարդության դերը հասարակական, քաղաքական և սոցիալտնտեսական ոլորտներում՝ վստահեցնում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ այս հրաշատլի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, լավատեսություն և նպատակասլացություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան