Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 2-ին , ժամը՝ 12:00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպումը Գյումրիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաներն են՝ Գյումրու առկա իրավիճակը, հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գյումրիի հատուկ կարգավիճակի օրենսդրական նախաձեռնությանն առնչվող հարցեր:
Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. մարտի 27-ին, ժամը 15:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի ներքոգրյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի մարտի 25-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Հարգելի՛ պարոն Ավոյան, որքան հասկացա Ձեր նամակի բովանդակությունից Ազգային Ժողովի պատգամավորների հետ իմ նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը «Շիրակ» հայրենակցական միության ներակայացուցիչներին չհրավիրելը ընկալվել է որպես միության հետ չհամագործակցելու, Գյումրիից դուրս բնակվող մեր հայրենակիցներին անտեսելու կամ որևէ մեկի մտքերը սեփականաշնորհելու ցանկություն:
ԱԺ պատգամավորների հետ հանդիպումից հետո նախատեսված է բավական լայն ձևաչափով հանդիպում-քննարկում մեր քաղաքի խնդիրների շուրջ, որին հրավիրված են լինելու Գյումրու զարգացմամբ շահագրգիռ տարբեր կառույցներ, այդ թվում` «Շիրակ» միությունը:
էջ 148 - 174