Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի սեպտեմբերի 04-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: 

 
 

Գյումրու քաղաքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ

 
 

Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 02 –ին տեղի կունենա ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ միկրոավտոբուսային երթուղու համար

 
 
 

 Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
Նախապես հերթագրման համար անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի Քարտուղարության բաժին` հուլիսի 29-ին, ժամը 15:00-ից 17:00-ն:

 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախաձեռնում է <<Գյումրի քաղաքի ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական զարգացման խորհրդի>> ձևավորում, որի նպատակն է բազմակողմանի ուսումնասիրություն անցկացնել քաղաքում առկա տնտեսական վիճակի մասին, իրականացնել Գյումրու տնտեսական զարգացման, ՓՄՁ միջավայրի բարելավման հնարավոր քայլերի և առաջարկների համակարգում, կատարել ծրագրի վերահսկողություն:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

էջ 144 - 175