Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի փետրվարի 04-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ համայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:

 
 

Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կանցկացվի զինվորական շքերթ, կլինի նաև զինտեխնիկայի ցուցադրություն և զորավարժություններ: 

 
 

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Գյումրին 2016թ.-ի «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի համակարգող խորհուրդ ձևավորելու նպատակով ս/թ հունվարի 22-ին՝ ժամը 15.00-ին , Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում:
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք ակտիվ համագործակցության:

 
 
 

Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց. համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար:

 
 

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է՝ «Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ձևավորվելու է իրականացվելիք ծրագրերի խորհուրդ: Բոլոր շահագրգիր երիտասարդական կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին մինչև

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 131 132 133 134 135 136 137 138 139 140 Հաջորդ > Վերջ >>

էջ 139 - 175