Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2014 թվականի հուլիսի 30-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Հաղորդում Գյումրի համայնքի 2014 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կատարման վերաբերյալ
Ուշադրություն Տեղեկացնում ենք բոլոր ԶԼՄ-ներին և հետաքրքրվող անձանց. Գյումրու քաղաքապետարանի բոլոր, այդ թվում՝ ասֆալտապատման մրցույթների մասին հայտարարություններին և անհրաժեշտ տեղեկություններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայք- էջում՝ gnumner.am հասցեում:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են Գյումրիի երկրաշարժից անօթևան մնացած այն 439 ընտանիքներին, որոնք 2013-14թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել են բնակարան ստանալու շահառու, ներկայանալ Գյումրու քաղաքապետարանի Համանքային գույքի հաշվառման և կառավարման բաժին:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Մուշ 2, Մուշ 2-1, Մուշ 2-2 թաղամասերում քաղաքաշինական նորմերին համապատասխան ավտոտնակներ կառուցելու նպատակով հողամասերի տրամադրման համար հայտարարվում է աճուրդ-վաճառք:
էջ 136 - 154