Գյումրու «Մուշ 2» թաղամասի փողոցներից մեկը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կոչելու համար Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է բաց քննարկում:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանը հայտարարում է, որ 2016 թվականի օգոստոսի 19-ին տեղի կունենա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյալ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների համար:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանը հայտարարում է, որ 2016 թվականի օգոստոսի 19-ին տեղի կունենա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյան միկրոավտոբուսային երթուղիների համար.
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի հունիսի 16-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Գյումրու քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության հետ հունիսի 5-ին իրականացնում է «Հնչի շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբի հանրապետական փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Ծրագրի շրջանակներում նախատեսում է.
11:30-13:00-ն փառատոնի մասնակից բոլոր խմբերի երթը Գյումրու Անկախության հրապարակից Վարդանանց հրապարակ, որին կհաջորդի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 13:00-15:00-ն նախատեսված են նվագախմբերի ելույթներ Գյումրու տարբեր թաղամասերում.
էջ 133 - 174