Հայտարարություն
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 6-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային քննարկում:
Հայտարարություն
Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոն Հայաստանը և Գյումրիի տեղեկատվական Տեխնոլոգիակաների Կենտրոնը անցկացնելու են 6-ամսյա ինտենսիվ դասընթացներ ծրագրավորման ոլորտում 200 անձանց համար: Դասընթացները հիմնված է Շիրակի մարզում ՏՏ ընկերությունների կարիքների վրա և կլինեն անվճար:
2018 թվականի մարտի 19-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Ամփոփաթերթ և Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մասին» հանրային բաց լսման և քննարկման
Հայտարարություն` Ամփոփաթերթ, Տեղեկանք.
էջ 114 - 174