Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի վարորդներ,

Սույն թվականի հունիսի 12-ից Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Շրջանաձև երթևեկությամբ առավելություն է տրվում շրջանաձև երթևեկություն կատարողին և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքողին: Այսինքն՝ հարակից տարածքներից, փողոցներից շրջանաձև երթևեկություն մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքող տրանսպորտային միջոցներին: Տեղեկացնում ենք, որ Գյումրիում շրջանաձև երթևեկության կարգավորման սկզբունքն առաջինը կիրառվելու է Վարդանանց հրապարակում: Առաջիկայում նույն սկզբունքը կկիրառվի նաև մյուս շրջանաձև երթևեկության հրապարակներում, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները: